Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է միջուկային զենք ձեռք բերել 2023 թվականին հեղաշրջման փորձի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը անհանգստություն է առաջացրել Արեւմուտքում։
«Պրիգոժինը շտապում էր դեպի միջուկային կոճակը։ Իսկ Արևմուտքը խոստովանեց, որ այդ ընթացքում նա կարող էր տապալել գործող իշխանությունը և խլել միջուկային զենքը»,- ասել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։
Բելառուսի նախագահն ասել է, որ Պրիգոժինի հետ լավ հարաբերություններ ուներ:
«Ես չէի էլ մտածում, որ Պրիգոժինը կարող է գնալ նման խելագարության: Նա պետք է հասկանար, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ամերիկացիներն ու բրիտանացիները կկործանեն իրեն։ Նրանք թույլ չեն տա նրան ունենալ միջուկային զենք»,- կարծում է Ալեքսանդր Լուկաշենկոն։