Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության միջոցներն աննախադեպ ուժեղացվել են: Նա այժմ զրահաբաճկոն է կրում, երբ մասնակցում է հանրային միջոցառումներին:
Այս մասին հայտնում է Moscow Times-ը։
Հաղորդվում է, որ հրատարակությունը ստացել է այս տեղեկությունը երկու ռուս պաշտոնյաներից և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրից:
Պաշտոնյաներից մեկի խոսքով Պուտինը սկսել է զրահաբաճկոն կրել 2023 թվականին ԱԴԾ-ի և նրա անմիջական անվտանգությունն ապահովող ծառայության առաջարկով։
Հրատարակության զրուցակիցը պնդում է, որ, օրինակ, այս տարվա մայիսի 9-ին շքերթի ժամանակ Պուտինը միանշանակ զրահաբաճկոն է կրել։
20