30 Մայիսի, 2024

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝քննարկման առարկա է դարձվել հիմնական գործի նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու հարցը։ Մասնավորապես, Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց ամբողջ ծավալով իրենց տրամադրել գործի նյութերը, ինչը գործով քննիչ Տիգրան Շոխոյանը չի արել՝ գործի 19 հատոր:

Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը: Արմեն Աշոտյանի պաշտպանները նկատեցին՝ հնարավոր է, որ դրանց մեջ լինեն նյութեր, որոնք կարող են օգտակար նշանակություն ունենալ իրենց պաշտպանյալի ազատության համար:

Արմեն Աշոտյանը նույնպես ասաց՝ չգիտեն՝ այդ նյութերում ի՞նչ կա: Նա նշեց՝ գուցե դրանցում կան տվյալներ, որ այս գործը քաղաքական է:

«Դրանք հաստատում են իմ հայտնած այն տեսակետը, որ մեղադրանքն ինձ հետ կապ չունի, այն քաղաքական է։ Թող տան, տեսնեմ, որ այդքան հետազոտել են, տակը ի՞նչ կա, դրանք կամ պաշտպանական են, որոնք ինձ արդարացնող են, կամ քաղաքական են, ես ուզում եմ իմանալ, իրենք ինչ գիտեն իմ հանդիպումների մասին, դրանք իմ անձի վերաբերյալ տեղեկություններ են, ես ուզում եմ իմանալ՝ նրանք ինչ գիտեն իմ քաղաքական գործունեության մասին, էլ չեմ խոսում անձնականի մասին։ Օրենքով ինձ հետաքննել են, բարի եղեք, ինձ տրամադրել դրա արդյունքները»,- ասաց նա:

kotayk

Լրահոս