5 Մայիսի, 2023
Հայաստանում ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը քննարկվում է։ Այս մասին Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կան մասնագիտացված դատարաններ, այդ հարցը կա օրակարգում, այդ թվում ռազմական տրիբունալ, նկատի ունեք, որ պետք է համաձայնե՞մ, որ ինձ դատեն և գնդակահարեն։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել, որ եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ապա ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ»,- ասել է Փաշինյանը։

«Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ շուտով կներկայանա 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքները հետաքննող հանձնաժողովին։

kotayk

Լրահոս