21 Մարտի, 2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել։

«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք: Ե՛վ երկկողմանի, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով»:

Այս մասին լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է բոլոր պետական ​​կառույցներին՝ վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ։

Լրահոս