30 Հոկտեմբերի, 2024
Իրավապահներից մեկ տարի պահանջվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը պատկանող ավազի հանքը փակելու համար։ Ավազի ապօրինի արդյունահանումը
«Հետքը» բացահայտել էր 2023 թ․-ի նոյեմբերին։2024 թ․-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող հանքում որևէ աշխատանք չէր կատարվում։ Հանքի տարածքում միայն պահակներն էին։ Բեռնատար մեքենաները տեղում չէին, իսկ ծանր տեխնիկաների շարժիչների ձայնը չէր լսվում։ Հանք տանող ճանապարհին նկատեցինք ավազի լվացման համար ներմուծված նոր տեխնիկան, որը չէին հասցրել օգտագործել։

Մասնագիտությամբ երկրաբան Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալուց և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դառնալուց հետո երկրաբանի իր գիտելիքները փորձեց կիրառել ավազի արդյունահանման ոլորտում։ Նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, հիմնադրեց «Արարակ» ՍՊԸ-ն, որը Արարատի մարզի Ռանչպար գյուղում 64 հա հողամաս վարձակալեց։ Այդ հողամասում այգի հիմնելու պատրվակով վարձակալը սկսեց հողային աշխատանքներ կատարել։ Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այդ ժամանակ տեսել են, որ տարածքում անպետք ավազի շերտ կա, փորձել են դա հեռացնել, որպեսզի կարողանան ծառեր տնկել։ Ու այդպես սկսել են հողամասի տարածքից օրական 100-ից ավելի բեռնատարներով ավազ արդյունահանել։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը ընդերքն օգտագործելու հստակ կարգ է սահմանել։ Հանք շահագործել ցանկացողը նախ պետք է ունենա ընդերքն օգտագործելու իրավունք, իսկ հանք շահագործելուց առաջ պետք է ստանա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս