15 Ապրիլի, 2024
Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա եղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է
Այս մասին ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։

«Շատ եմ հավանում Պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա փաստորեն ցեղասպանության քննարկման, ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական և առարկայական գիտակցման սկիզբ ա։

Որովհետև նախ մենք անընդհատ ասում ենք միլիոնուկես, միլիոնուկես։ Միլոնուկեսը մարդիկ են, նրանք անուններ են ունեցել, ամեն մեկի հետևում մի պատմություն կա, ամեն մեկը ինչ-որ գազանային ձևով է սպանվել, և մենք 100 տարուց ավելի այդ մարդկանց համախմբել ենք  խմբի մեջ՝ մեկուկես հայ։

Ես շատ կարևոր եմ համարում, որ բոլորի մասին տեղեկություն հավաքենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել:

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը», – նշել է Քոչարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կա մտավախություն, որ վարչապետ Փաշինյանն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու հրաժարվելու հիմք է ստեղծում։

Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար:

 

 

kotayk

Լրահոս