12 Օգոստոսի, 2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։

Օրակարգային առաջին հարցն առնչվել է 2024 թվականին մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը։

«Շինաշխատանքները որակյալ անելու հարցում երկրորդ մոտեցում չի կարող լինել, ժամկետները ևս պետք է հաշվի առնել, պետական բյուջեից տրամադրվող յուրաքանչյուր լումա պետք է ոչ միայն նպատակային օգտագործվի, այլև որևէ թերացում պետք է բացառել»,- ընդգծել է մարզպետը հանձնարարելով մշտադիտարկման աշխատանքային խմբին շարունակել այցելությունները շինօբյեկտներ, յուրաքանչյուր այցից հետո մանրամասն ներկայացնել արդյունքների մասին։

Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Մարզպետին է զեկուցվել, որ յոթ ամիսների ընթացքում մարզի համայքները սեփական եկամուտները կատարել են 87,6 տոկոսով։

Կարևորելով մարզի համայնքերի կողմից սեփական եկամուտների հավաքագրումը մարզպետը նշել է․ «Հավաքագրման ցուցանիշները խոսում են համայնքի, բնակավայրերի վարչական պատասխանատուների և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների համագործակցված, հետևողական աշխատանքի մասին, անցած ամիսների ցուցանշների վերլուծությունը պետք է որևէ մեկիս մտահոգվելու առիթ չտա, այնպես որ մարզպետի աշխատակազմն իրավասությունների շրջանակում պետք է աջակցի համայնքներին բարձր կատարողական ունենալու հարցում»։

Մուշեղ Մուրադյանին է ներկայայացվել նաև 20 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գնումների գործընթացն ինչ փուլում է, ըստ որի բոլոր մանկապարտեզների համար մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված մրցույթներն ընթացքի մեջ են արդյունքում ձեռք է բերվելու 7496 անվանում գույք։

Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները, որից հետո տրվել են նոր հանձնարարականներ:

Լրահոս