17 Դեկտեմբերի, 2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր թիմը նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին, փոխանցում է Euromedia24-ը։
«Մենք կխոսենք։ Մենք շփվելու ենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։ Մենք պետք է դադարեցնենք հակամարտությունը», – ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում։
Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կդառնա իր վարչակազմի առանցքային խնդիրներից մեկը երդմնակալությունից հետո:

 

Լրահոս