Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչած սպառնալիքների հետկապված:
«Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված, կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է, եղել է հրավեր, որն ընդունվել է»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական ներկայացուցիչներ էլ մասնակցում են ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին. «Սա նորմալ է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերություններիկարգավորման գործընթաց է գնում, եւ այս պահին բավական դինամիկ»: