21 Մարտի, 2025
Շատ զարմանահրաշ տրամաբանություն ունեն որոշ դիտորդներ: Մարդիկ հանցագործության մասին հաղորդում են տվել Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Ասում են, թե Մարտուն Գրիգորյանն իբր ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում ու իբր դա զուգորդելով նախընտրական քարոզարշավով եւ դրանով առերեւույթ կատարել է հանցանք:
Լո՞ւրջ:
Ձեզ ընտրական ու քրեական օրենսգրքերն ո՞վ է սովորեցրել:
Մարտուն Գրիգորյանը, պարզվում է, իր հոլովակներից մեկում ներկայացրել է իր կողմից նախկինում (մինչեւ քարոզարշավը) կատարած աշխատանքներից մի քանիսը: Ուղիղ այնպես, ինչպես, օրինակ՝ ՔՊ թեկնածուները պատմում են, թե ինչպես են իրենք վերանորոգել Գյումրու բազմաթիվ ճանապարհներ, որոնք երկար տարիներ չէին վերանորոգվել:
Բա էս մեր դիտորդներն ինչի՞ մի հաղորդում էլ այս մասին չեն ներկայացնում…»:

Լրահոս