Վերջին ընտրություններից հետո այդ երկրի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացումն ակնկալելի էր, սակայն քչերը կարող էին կանխագուշակել, որ փոքրիկ Վրաստանը կարող է այդքան համարձակ որոշում կայացնել, իմանալով նրա տնտեսական և քաղաքական կախվածությունն այդ աշխարհաքաղաքական կենտրոնից:
Ասել, թե Վրաստանն իր տնտեսության համար նոր հնարավորություններ է գտել այլ կողմերում, չի կարելի, այն հիմա էլ բավական մեծ կախվածություն ունի թուրքական կապիտալից, վատ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը նույն թուրքական տնտեսական էքսպանսիան է իրականացնում Վրաստանում, ուղղակի մի քիչ «լայթ» տարբերակով: Այդ դեպքում ի՞նչը ստիպեց Վրաստանի նոր կառավարությանն այդ քայլին գնալ:
Անվտանգությունը, միանշանակ՝ անվտանգությունը: Վրաստանի ժողովուրդը և քաղաքական էլիտան հասկացան, որ եվրոպական փողերը մատղաից առաջ գառանը տված աղն է: Դա արվում է մեկ նպատակով՝ հարկ եղած ժամանակ Վրաստանն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար «հանդիսավոր զոհաբերելու»: Վրաստանում հասկացել են, որ դժվարին տնտեսական կացությունը, թեև դժվար, բայց հաղթահարելի է, իսկ այ անվտանգային խնդիրներն անխուսափելիորեն բերելու են նաև տնտեսական կոլապսի, եթե ոչ՝ պետականության ի սպառ կորստի:
Վրաստանն ընտրություն է կատարում դժվարի ու ճակատագրականի միջև՝ հաստատակամություն ունենալով դուրս գալ Արևմուտքի տնտեսական ստրկացումից՝ պահպանելով իր ժողովրդի անվտանգությունն ու պետական սուվերենությունը: Վրաստանը հասկանում է, որ խորտակվող Եվրոպան իր հետ տանելու է բոլոր նրաքնց, ովքեր մինչև հիմա կուրորեն շաղկապված են իրեն, կեղծ արժեքներ են դավանում՝ այսրոպեական բարեկեցության պատրանքի համար:
Երկար տարիներ նույն կեցվածքն ուներ նաև հայ ժողովուրդը. ծանր զրկանքներ էր կրում, գտնվում էր թշնամական շրջափակման մեջ, բոլոր միջոցներն ուղղում էր բանակին, երկրի անվտանգության ապահովմանը, բայց անառիկ էր պահում Հայաստանն ու Արցախը: Բայց փողոցից եկան մարդիկ, ովքեր, նույն Արևմուտքի ցուցումով, պաշտոններ ու շքեղ առանձնատներ ունենալու անհագ տենչանքով, ոչնչացրեցին երեսուն տարվա դժվարին ձեռքբերումները, չարդարացված պատերազմին զոհաբերեցին մեր հազարավոր զավակներին ու հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, և հիմա թուրքի ու եվրոպաների կոշիկներն են լիզում, որպեսզի էլի մի քանի օր կամ ամիս երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունն ու ֆիզիկական գոյությունը:
Մեր ժողովուրդը Վրաստանի օրինակով պետք է հասկանա, որ գրանտներն ու կեղծ արժեքների համար եվրոպական չինովնիկների ծափահարություններն անցողիկ են, մնայունը երկրի անվտանգությունն է, թեկուզ մեծագույն դժվարությունների գնով: Այլապես վաղը մեզ են պարտադրելու դառնալ Ուկրաինա, ինչպես պարտադրում էին Վրաստանին: Բայց, ի տարբերություն Վրաստանի, մենք, այս իշխանությունների ղեկավարությամբ, չպարտվելու շանս չունենք, մեր կռիվը նույնիսկ 44 օր չի տևելու, իսկ պարտիզանություն անելու համար անտառներ չունենք:
Հայ ժողովուրդը մի ելք ունի՝ թոթափել նիկոլական բռնապետությունը՝ որքան շուտ, այնքան լավ:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից