28 Հունվարի, 2023
Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:

«Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն»,- ասաց նա և բացառեց թշնամու գործոնը:

Միքայելյանը նշեց, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:

«Մեր բանակն այդքան էլ մարտունակ չէ: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց նա:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշեց.

«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

kotayk

Լրահոս