Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Կուրսի մարտում շարունակվող մարտերի կապակցությամբ․
«Մեծ անհանգստությամբ ու ցավով ենք ընդունում վերջին օրերին ՌԴ Կուրսկի մարզում տեղի ունեցող իրադարձությունները։ Խստորեն դատապարտում ենք ուկրաինական զինված կազմավորումների գործողությունները, որոնք գնացին մեր տարածաշրջանում հակամարտությունը խստացնող այս անիմաստ արկածախնդրությանը։
Մեզ համար անընդունելի են հարձակումները քաղաքացիական բնակչության, խաղաղ գյուղերի և քաղաքների վրա, ենթակառուցվածքների նպատակային վնասումը, ահաբեկչության գործողությունները։
Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կուրսկի շրջանի բնակիչներին, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։