12 Հոկտեմբերի, 2024
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի եւ չի կարող գոյութուն ունենալ: Բանակը ինչ խոսք, առանցքային դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի դերակատարությունը անվտանգության ապահովմանը գործում առաջինը եւ երկրորդը չի: Էլի եմ ասում, եթե առաջինն ու երկրորդն է, դա նշանակում է, որ անվտանգության համակարգ գոյություն չունի եւ այն լիրաժեքորեն խարխլված է»,-ասաց նա:

Լրահոս