Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին գրում է Hurriyet պարբրականը։
Նշվում է, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» արագ կյանքի կկոչվի։ Նա պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիան ամեն ձեւ աջակցում է Ադրբեջանին։
Ըստ Նուման Քուրթուլմուշի՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության միջանցք կդառնա։
54