«ՀՀ ազգային ժողովը 2 մլն դրամ է ծախսել մեկ օրվա հյուրասիրություն կազմակերպելու համար: Ապրիլի 27- ին պայմանագիր է կնքել «Ուրարտու ռեստորան» ընկերության հետ և ձեռք բերել պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուրարտու» ռեստորանը ԱԺ-ի «հյուրերի» համար մատակարարել է ալկոհոլային խմիչքներ, սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, կոկտեյլներ, խմորեղեն, միրգ և այլն: Եվ այս «տաք հյուրասիրության» համար պետական բյուջեից ԱԺ-և ծախսել է 2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին արդյո՞ք հյուրասիրությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների համար է (նրանց այցը տեղի է ունեցել ապրիլի 28-ին), ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց գերադասելով հերթական անգամ «ցրել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Tert.am