20 Հունիսի, 2020
 «Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է՝ առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում։ Նա ցանկանում է, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկվի՝ վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դառնա 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Թե ինչո՞ւ է Սիմոնյանը անհրաժեշտությունը տեսնում, պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին։

«Այսօր ՀՀ-ում տիրում է մի իրավիճակ, երբ բոլորը իրենց թույլ են տալիս անպատասխանատու հայտարարություններ անել և վիրավորանքներ հնչեցնել: Ես կարծում եմ, որ խստացնելով արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածը՝ մենք կկարողանանք ինչ-որ չափով կանխել տեղեկատվական դաշտում տիրող…

Չգիտեմ՝ նույնիսկ ինչ բառ օգտագործեմ, որ այսօր կա: Մարդիկ նույնպես զայրանում են, մարդկանց մոլորության մեջ են գցում: Ես 4 դատական հայց ունեմ ներկայացրած՝ ստի հետ կապված: Կարծում եմ, որ բոլոր խնբակցությունները պետք է սատարեն այդ նախաձեռնությանը»,- ասել է նա:

 

kotayk

Լրահոս