18 Դեկտեմբերի, 2021

Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ Հայաստան դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:

Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:

Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս