4 Մարտի, 2022

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը դիմել է Ուկրաինայից Լեհաստան ժամանած հայրենակիցներին՝ նշելով, որ Հայաստան տեղափոխվելու ցանկության դեպքում կապ հաստատեն դեսպանության հետ:

«Խնդրում ենք Ուկրաինայից Լեհաստան ժամանած մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, այդ մասին տեղեկացնել դեսպանությանը armpolandembassy@mfa.am էլեկտրոնային հասցեի միջոցով՝ ուղարկվող նամակում նշելով անուն, ազգանուն, հայրանուն և հեռախոսահամար»,- ասված է հաղորդագրության մեջ։

kotayk

Լրահոս