20 Դեկտեմբերի, 2021

Այս շաբաթ ակտիվացվելու է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա նոր միջանցքը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին:

Պաշտոնյան մասնավորապես գրել է, որ միջանցքը կսկսի գործել Հյուսիս-Հարավ միջանցքի (Ֆինլանդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Պարսից ծոց և Հնդկաստան) փորձնական շահագործման անցնելուց հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին:

kotayk

Լրահոս