19 Մարտի, 2022

Ազգային ժողովի դարպասները կարճատև ժամանակ քաղաքացիների առջև բաց թողած Նիկոլ Փաշինյանը վախեցած է:

Վահանգն Խաչատուրյանի երդմնակալության ժամանակ Մարզահամերգային համալիրում ուժեղացված հսկողություն էր:Անվտանգության նշանառուները անգամ համալիրի տանիքին էին։ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո միայն նրանք լքեցին մարզահամերգայինի շենքը: Իսկ ընդհանուր առմամբ Նիկոլն ու տիկինը բավական բարձր տրամադրություն ունեին,ֆուրշեթի ժամանակ նրանք ժպտալով մոտենում էին հյուրերին, բաժակ բաժակի խփում,հետաքրքրվում որպիսություններով:

Ի տարբերություն քրոջ՝ Աննա Հակոբյանի, բավական վատ տրամադրություն ուներ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը,որը ընկերուհուն թևանցուկ ճեմում էր սրահում,չշփվելով որևէ մեկի հետ: Ընդհանուր առմամբ իմքայլականների պահվածքից երևում էր, որ նրանց մոտ բացակայում է թիմ հասկացությունը,ամեն մեկը իր համար:

Օրինակ, բազմության մեջ լրիվ մենակ էր մնացել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Այնպիսի տպավորություն էր,թե նրա թիմակիցները ընդհանրապես չեն ցանկանում շփվել վերջինիս հետ: Գրեթե բոլորին իր հետ լուսանկարվելու ցանկություն էր հայտնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա լուսանկարվելու հոբբի ունի դեռևս ավագանու անդամ եղած ժամանակներից: ՉԻ-ն անդրադարձել է նրա այդ սովորությանը, երբ ինքն իրեն սելֆի էր անում Երևանի փողոցներում և համացանցում տեղադրում սեփական մեկնաբանությամբ լուսանկարները:

Բավական արտառոց էր նաև բոլորովին վերջերս անհայտ ,ներկայում Շիրակի մարզպետ Նազենի Բաղդասարյանի պահվածքը: Նա բացի վարչապետից ու իր տիկնոջից որևէ մեկի հետ չէր շփվում:Իսկ մարզահամերգային համալիրից հեռանալուց սպասեց մինչև երիտասարդ օգնականը մատուցի իր մուշտակը և օգնի հագնել այն, իսկ մյուս օգնականը լայն բաց արեց ծառայողական ավտոմեքենայի դուռը, որպեսզի վերջինս նստի:

Ոչ մի փոփոխություն չկար միայն նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի պահվածքում,ով հեռվից հետևում էր,թե ինչ է կատարվում: Նախկինների հետ է, թե՞ ներկաների, հարցին, Ալեքսանյանը պատասխանեց՝ ապագայի….

Blic.am

kotayk

Լրահոս