21 Դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում, Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

kotayk

Լրահոս