Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության խորհուրդն իր պատրաստակամությունը հայտնեց միանալու և ամբողջ կարողությամբ աջակցելու Հայաստանում այս օրերին ընթացող 3-րդ Ուժի ձևավորման աշխատանքներին։ Նախկինների ու ներկաների ազդեցության տիրույթից դուրս կազմավորվող ցանկացած ձևաչափ ողջունելի ու հեռանկար ունեցող անհրաժեշտություն է գերվտանգավոր վիճակում հայտնված Հայաստանի ներքաղաքական կյանքի համար։