Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած՝ վրացական համարանիշներով «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Կենտրոնական փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ընկուզենուն, ապա Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակչի տան պատին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
2,017