5 Հունվարի, 2024

Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․

Ըստ Քյարամյանի՝ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։  Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։

Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով կան դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ։

kotayk

Լրահոս