30 Հոկտեմբերի, 2024
«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանական պատմագրության կեղծարարություններից մեկը «միջնադարյան ադրբեջանական մշակույթի վերածնունդ» զավեշտալի արտահայտության օգտագործումն է։ Այս եզրույթի ներքո Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայաստանցի, իրանցի կամ թյուրքախոս մուսուլման շիրվանցի, ատրպատականցի բանաստեղծներին, ճարտարապետներին և գիտնականներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ և դրա հիման վրա խոսել իրենց կողմից հորինված, այսպես կոչված, «ադրբեջանական վերածննդի» մասին։ Այդ «վերածննդի» ներկայացուցիչներ են համարվում իրանցի պոետներ Նիզամի Գյանջավին, Մուջերեդդին Բեյլաքանին, Խաղանի Շիրվանին, փիլիսոփա Աբուլ-ալ Հասան Բահմանյարը, նախիջևանցի ճարտարապետ Աջամին և այլք։
Առհասարակ, Վերածննդի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք եվրոպական Վերածնունդը (14-16-րդ դարեր)։ Հայտնի է, որ 10-14-րդ դարերը համարվում են հայկական մշակութային վերածննդի ժամանակաշրջան։ Երբ խոսքը վերաբերում է հորինված «ադրբեջանական վերածննդին», ապա դժվար թե միջնադարում գոյություն չունեցող ժողովուրդն ունենար մշակույթ և խոսեր դրա վերածննդի մասին։

Լրահոս