13 Հուլիսի, 2026

Արդեն երկրորդ տարին իրականացվող «Իմ Հայաստանը, իմ ապագան» կրթական նախաձեռնությունն ամփոփվել է։ Ամերիաբանկի և «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակում այս տարի 200 բարձր առաջադիմությամբ ուսանող   4 ամիս շարունակ կստանա ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ։

Ամփոփիչ միջոցառումն անցկացվել է «Ա կետ» խորագրի ներքո՝ խորհրդանշելով նոր հնարավորությունների մեկնարկը։ Օրվա ընթացքում ուսանողները հանդիպել են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, մասնակցել պանելային քննարկումների, լսել հաջողության պատմություններ և քննարկել կրթության, աշխատաշուկայի և մասնագիտական զարգացմանն առնչվող թեմաներ։

Կրթական ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են բուհերի և մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդմանը՝ ուսանողներին տալով նոր հնարավորություններ և խրախուսելով նրանց մնալ ու զարգանալ Հայաստանում։

Ծրագրի մեկնարկից ի վեր հաղթող է ճանաչվել 360 ուսանող՝ Հայաստանի 18 պետական և մասնավոր բուհերից։ Նախորդ տարվա հաղթողներից 10-ն արդեն կրթական ծրագրով մեկնել են ԱՄՆ Բերքլիի համալսարան, իսկ այս տարվա հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց կրթական և մասնագիտական ծրագրերը։

Ամերիաբանկը շարունակում է ուսանողներին առաջարկել նաև լրացուցիչ հնարավորություններ՝ անվճար սպասարկմամբ Visa Student քարտեր, քարտի դրական մնացորդին 3 տոկոս հավելավճար, միջազգային կրթական հարթակներում զեղչեր և մինչև 2 միլիոն դրամի ուսանողական վարկեր։

Լրահոս