13 Հուլիսի, 2026

«Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»,-գրում է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով բժշկուհուն ազատելու վերաբերյալ ներկայացրած պատճառներին՝ նա շարունակում է.

«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»։

Հիշեցնենք, որ Արաբկիրում նախընտրական քարոզչություն իրականացնող Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած  բժշկուհին մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է։ Այսօր հայտնի դարձավ, որ նրան ազատել են աշխատանքից։ Սողոյանի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած է։

Լրահոս