13 Հուլիսի, 2026

«Մուլտի Գրանդ Հոթել»-ը տարածաշարջանի, Հայաստանի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից է, հիմնականում աշխատում է օտարերկրյա մարկետների հետ՝ այդ թվում ՌԴ, Իրան, Չինաստան, Իսրայել, Կորեա և այլն։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում, գործընկերը շատ զարմացած են։ Մեզ շատ սիրում են, իրենց հարմար է մեզ հետ համագործակցելը»,- լրագրողներին ասաց «Փարավոն» համալիրի և «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցի աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ըստ նրա, գործընկերները հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց կան պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարողանում իրականացնել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։

«Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մեծ գործ է արել իր աշխատակիցների համար, նաև մեր պետության համար. նա 70-ից ավելի աշխատատեղ է ստեղծել՝ 10 հազարից ավելի աշխատակիցով, բացի այդ բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել»,- ասաց աշխատակիցը։

Նա նաև հայտնեց, երբ անցած երկուշաբթի իրավապահները մտել են իրենց հյուրանոցներ, նախաճաշի ժամ է եղել, մարդկանց կոպիտ ձևով, քաշելով դուրս են հանել տարածքից։

 

Լրահոս