22 Մայիսի, 2024

«Ես Կիրանցում մեկ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սահմանազատման գործընթացից»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե իբր կիրանցիները գոհ են սահմանազատման աշխատանքերից։

Նա պնդում է, որ իշխանություններն այս ժամանակահատավածում անբացատարելի գումարներ են առաջարկել Կիրանցի բնակիչներին։

«Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ «աշխատելու»։ Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։ Կարող է որոշների նյարդերը չդիմանա ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են՝ այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին  են գնալու, լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է։

Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա։ Ես չգիտեմ նման  մարդ, բայց հնարավոր է։ Մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է։ Բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը չկա, այլընտրանքը գումար վերցնելն է»,- ասաց  Գառնիկ Դանիելյանը։

kotayk

Լրահոս