20 Դեկտեմբերի, 2024

Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Փոխվարչապետերին, Վարչապետի աշխատակազմի և Կառավարության մյուս գործընկեր գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել ոլորտը կարգավորող կարևոր որոշումներ։ Մի շարք կարևոր օրենսդրական կարգավորումներ էլ այս պահին մշակված են և շուտով կքննարկվեն օրենսդիրում։

Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»:

Լրահոս