Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 45:43 հաշվով հաղթեց
Անդորրայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քրիստինա Կեպենեկյանն էր: Նա վաստակել է 18 միավոր և 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո տոնել է 1 հաղթանակ և կրել երկու պարտություն, ըստ այդմ մեր ընտրանին պայքարը կշարունակի 5-8 տեղերի համար:
Աղբյուրը Armsport