21 Դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից․

«Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:

Ծրագրում՝

փուչիկներից կերպարների պատրաստում,

պղպջակներով շոու,

մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար,

ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն:

Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից:

Մուտքն ազատ է բոլորի համար: Եկեք միասին ստեղծենք հեքիաթային ու անմոռանալի պահեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

kotayk

Լրահոս