26 Հունիսի, 2024
Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռը գիշերն ավելի ուշ վերադարձել է Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք Մոսկվա-Երևան, Դոհա-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները նախօրեին փոխել էին չվերթի ուղղությունը փորձելով վայրէջք կատարել Թբիլիսիում։ Ըստ ԶԼՄ-ների պատճառը եղանակային պայմաններն էին։ 

Ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում:  Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է:  Բոլոր ինքնաթիռների վայրէջքն արդեն թույլատրված է։

Լրահոս