23 Մայիսի, 2024
Գարիկ Պապոյանը, որն ավելի վաղ տեսանյութով տեղեկացրել էր, որ Ծաղկաձորում գտնվող իր Coma club-ը չի բացվի տուրիստական սեզոնին ճանապարհները «քանդելու» պատճառով, նոր մանրամասներ է ներկայացրել։ Հումորիստ-դերասանը նշել է, որ համայնքապետարանն արձագանքել է իր խնդրին․ նա ուրախացրել հետեւորդներին՝ նշելով, ակումբն, այնուամենայնիվ, կբացի իր դռները ամռանը։

«Մեզ շատ արագ արձագանքեցին Ծաղկաձորի համայնքապետարանից։ Համայնքապետարանն ընդունում է մեր սրտացավությունն ու պահանջը, եւ մենք փոխարենն ընդունում ենք, որ համայնքի գործունեության մեջ կան երրորդ կողմեր, ում անպատասխանատվությունը երբեմն բերում է համայնքի պատկերացրած արդյունքի ճիշտ հակառակին։ Մեզ խոստացել են, որ շարունակելու են աջակցել մեր մտքերին եւ գաղափարներին, ինչպես աջակցել են ամենասկզբից։ Մենք՝ ինքներս, խոստացել ենք, որ առանց ոչ մի հիասթափության շարունակելու ենք մեր աշխատանքը ու միասին վերականգնելու ենք Ծաղկաձորի գրավչությունը»,-իր խոսքում նշում է Գարիկը՝ հավելելելով, որ շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ «ոչ էմոցիոնալ ու սրտացավ մոտեցման համար»։

«Coma-ի բացումը կկայանա հունիսի 17-ին։ Ես ձեզ ցուցադրել եմ քանդված փողոցը, խոստանում եմ ցուցադրել նաեւ կառուցվածը, որն էլ կլինի շնորհակալություն եւ ապացույց մարդկանց աշխատանքին»,-եզրափակել է նա։

 

 

kotayk

Լրահոս