23 Մայիսի, 2024

«Մինչև այսօր իշխանությունն այդ ամենն անում էր առանց հայտարարելու»։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարության մասին հարցին։

Մամիջանյանը թվարկեց, մինչ այսօր էլ իշխանությունը հետապնդում է մարդկանց, ահաբեկում, ոստիկանության պաշտպանության և վերահսկողության ներքո գտնցող մարդուն մարմնական վնասվածքներ են պատճառում, խոսքը Սամվել Վարդանյանի մասին է։

«Հիմա հայտարարում են այդ մասին, դե բարի ժամանց։ Կարող են ինձանից սկսկել ունեզրկելը, սպանելը, բանտարկելը։ Մեզանից ոչ մեկը դրանից չի վախենում։ Եվս մեկ անգամ ասում եմ, կարող են ինձանից սկսել»,-ասաց Մամիջանյանը։

kotayk

Լրահոս