20 Հունիսի, 2022

Երեկ` հունիսի 19-ին, Ապարան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 6 քաղաքացիներ:

Մամուլում շրջանառվում էր, որ դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան համայնքում:

Hraparak.am-ը կապ է հաստատել Նիգավան վարչական շրջանի ղեկավար Արտաշես Գալստյանի հետ, ով տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Ապարանից Նիգավան գնացող ճանապարհի մոտ գտնվող աղբանոցի մոտակայքում և իրենց գյուղից միջադեպի մասնակիցներ չկան:

Նաև հավելել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Երևանից ժամանած քաղաքացիների և Ապարանի բնակիչների միջև:

Հիշեցնենք՝ մենք գրել էինք,որ ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա։

kotayk

Լրահոս