Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված TriFest սպորտային փառատոնով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: