14 Օգոստոսի, 2024

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

«ԶԼՄ-ների հարգելի տնօրեններ, խմբագիրներ և լրագրողներ,

ելնելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերին առնչվող ձեր բանավոր հարցադրումներին տրվող պատասխաններում հաճախ չի արտահայտվում պաշտոնյաների կողմից ներկայացված դիրքորոշումը կամ պարզաբանման բուն իմաստը, կտրված է կոնտեքստից և չի արտացոլվում իրականությունը տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու ենօրենքի համաձայն նախապես ձեզ տեղեկացնելով:

Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց չի արտացոլի իրականությունը: Այս նախաձեռնության հիմքում նաև գործընկերային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա պահելն ու հանրությանը օբյեկտիվ լրատվություն հրամցնելն է:

Հ. Գ. Որպես մամուլի քարտուղար ԶԼՄ-ների հետ շփվում եմ 2022 թ.-ից, և վստահ եմ, որ ձեր շարքերում չի գտնվի գեթ մեկ լրագրող, որը ինձ մեղադրի որևէ մեկի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ»:

 

Լրահոս