19 Դեկտեմբերի, 2023

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Volkswagen-ում առաջացած կրակը:

Պարզվել է, որ մեքենան կայանված է եղել Արամի փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ, ավտոմեքենան պատկանում է «Տրանսիմպէքս» ՍՊԸ-ին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան:Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հրդեհը հրշեջները մեկուսացրել, ապա մարել են:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: Shamshyan.com-ի տեղեկություններով,  վարորդը Նորայր Նասիրյանն է, ով մինչ հրշեջների ժամանումը կանխել է կրակի տարածումը:

kotayk

Լրահոս