16 Հուլիսի, 2022

Հուլիսի 10-ին՝ ժամը 21.52-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակեցին անհայտ կնոջ վզնոցը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մի երիտասարդ 71-ամյա կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր վզնոցը և դիմել փախուստի:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 25-ամյա բնակիչը:

Հուլիսի 15-ին նա Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Պարզվել է, որ նա կատարել է նաև նմանատիպ այլ արարքներ:

Կատարվում է նախաքննություն։

 

kotayk

Լրահոս