«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի անունից ներողություն է խնդրել ցուցադրած սխալ քարտեզի համար. ֆեյսբուքում այս մասին գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։
«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:
Նշենք, որ հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է քարտեզ, որտեղ Հայաստանը չկա, փոխարենն Ադրբեջանն է։
«28 րոպե» հաղորդաշարը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր ներողամտության համար, սա ափսոսանքի արժանի սխալ է, որը բոլորովին ակամա է ստացվել»,–ասել է Էլիզաբեթ Քուինը։
Նա նշել է, որ քննարկման ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հիշատակվել։