28 Մարտի, 2025

«Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների  իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հորդորում ենք բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության համար»:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Լրահոս