Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացրեց 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը, որի շրջանակում նախատեսվում են նաև երկու դեպոների վերակառուցում և արդիականացում:
«Այս պահի դրությամբ ծրագրի ներդրումային փաթեթը գնահատվում է 200 միլիոն դոլար և կարևոր կոնցեսիոն բաղադրիչ, քանի որ նախատեսվում է, որ կներառվի նաև Գլոբալ կլիմայական հիմնադրամի՝ Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության համար, և նման ֆինանսավորումը հասանելի է 7 երկրների, ներառյալ Հայաստանի համար»,- ասաց նա:
114