Վլադիմիր Զելենսկին դեռ ցանկանում է, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, բայց դա երբեք տեղի չի ունենա: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է հրաժարվել հազվագյուտ մետաղների մասին պայմանագրից։ Թրամփի խոսքով՝ նման դեպքում Ուկրաինայի առաջնորդը կբախվի մեծ խնդիրների:
«Նա փորձում է հետ կանգնել հազվագյուտ մետաղների գործարքից: Եթե դա անի, նա դժվարության մեջ է ընկնելու՝ մեծ, մեծ անախորժությունների մեջ», — ասել է Թրամփը լրագրողներին:
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
«Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա երբեք չի լինի: Նա դա հասկանում է: Եվ եթե նա ցանկանում է վերանայել գործարքը, նա մեծ դժվարությունների մեջ կհայտնվի», — հավելել է Թրամփը: