31 Մարտի, 2025

Մարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է թվով 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։

Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Լրահոս