30 Մարտի, 2025

Արդեն շուրջ 1,5 ժամ է իրարանցում է Գյումրիի 31/69 ընտրատեղամասում։ Մինչ որոշ ընտրատեղամասերում արդեն հաշվարկն ավարտվում է, այստեղ մեկ ու կես ժամ է քվեատուփը չի բացվում։ Քվեարկության ավարտից հետո պարզվեց, որ 711 մատնահետք կա, բայց 709 ստորագրություն։

Ավագանու անդամի թեկնածուներից Վարդան Ղուկասյանի թիմակիցը հայտարարեց, թե սա նշանակում է, որ երկու քաղաքացի քվեաթերթիկ է ստացել առանց ստորագրության և առաջարկեց արձանագրել։ Հանձնաժողովի նախագահը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դա իր արձանագրելունը չի։ Այս քննարկումների ֆոնին Մայր Հայաստան դաշինքի վստահված անձը հաստատեց, թե ամբողջ օրը ճնշում է եղել հանձնաժողովի վրա։

Ըստ նրան` հարևանությամբ գտնվող Սարիկ Մինասյանի շտաբից տարբեր մարդկանց են ուղղորդել քվեարկության։ Ընտրատեղամասում գտնվող Սարիկ Մինասյանի թիմակիցն էլ

Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ որևէ մեկին չեմ ուղղորդել, իսկ շտաբը, ըստ նրա, ընտրությունից մեկ օր առաջ փակվել է։ Նշենք, որ այսօր լրագրողներին հաջողվել է մտնել տարածք և տեսնել, որ այնտեղ Սարիկ Մինասյանի քարոզչական պաստառներն են։ Ավելի ուշ դրանք հեռացրել են։

Լրահոս