31 Մարտի, 2025
Ուկրաինական զորքերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին հրաժարվել է մեկնաբանել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը։

«Իմ պատասխանն այս հարցին չի փոխվել: Մինչ պատերազմը շարունակվում է, մենք բոլորս պետք է աշխատենք երկիրը պահպանելու համար, այլ ոչ թե մտածենք ընտրությունների մասին: Ես չեմ մեկնաբանում տարբեր ասեկոսեները», — ասել է Զալուժնին RBC-Ukraine գործակալությանը տված մեկնաբանությունում:

Ապրիլին ամբողջական զինադադարի դեպքում Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հուլիսի սկզբին, քանի որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է խուսափել մրցակցությունից, գրում է Economist ամսագիրը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։

2024 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել, որ Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս։

Լրահոս