31 Մարտի, 2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդագրություն է տարածել․

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո անհանգստությամբ արձանագրում ենք արցախցիների հանդեպ ատելության խոսքի տագնապալի աճը։ Հատկապես մտահոգիչ է, որ այս երևույթի գերակշիռ մասը տեղ է գտնում հենց լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում։
Կոչ ենք անում Ձեզ՝
1. Անհապաղ ուժեղացնել հրապարակումների մեկնաբանությունների մոդերացիան.
2. Առանց հապաղման հեռացնել ատելության խոսք պարունակող բոլոր մեկնաբանությունները.
3. Անհնարինության դեպքում՝ ժամանակավորապես փակել մեկնաբանությունների հնարավորությունը:
Հիշեցնում ենք, որ Արցախից բռնի տեղահանված հազարավոր մեր հայրենակիցները հետևում են Ձեր լրատվամիջոցներին և ստիպված են ականատես լինել իրենց հասցեին ուղղված վիրավորանքներին ու ատելության դրսևորումներին։ Այս երևույթն էլ ավելի է խորացնում նրանց բազմաշերտ տրավման և առաջացնում նոր հոգեբանական խնդիրներ։
Ձեր պատասխանատու մոտեցումը ոչ միայն կնպաստի առողջ լրատվական դաշտի ձևավորմանը, այլև կօգնի կանխել հասարակական պառակտման խորացումը այս ծանր ժամանակաշրջանում։
Խնդրում ենք այս հարցին մոտենալ բարձրագույն պատասխանատվությամբ»։

Լրահոս